metaxaplaste patuhan
Written by Vahag Manvelyan

8 պատճառ, որի համար արժե ունենալ մետաղապլաստե պատուհան

 

Մեր նախորդ բլոգում մենք Ձեզ ներկայացրինք մետաղապլաստե և պլաստիկ պատուհանների տարբերությունները, իսկ այսօր Ձեր ուշադրությունն ենք ուզում հրավիրել այն առավելությունների վրա, որոնք իմանալով Դուք անպայման կնախընտրեք ձեռք բերել մետատապլաստե պատուհան:

Շատերը թերահավատորեն են մոտենում պատուհանների ընտրության հարցում, կամ սխալ կարծիքներ լսելով թյուր պատկերացում են կազմում դրանց որակի կամ այլ հատկանիշների վերաբերյալ: Բայց մենք Ձեզ կբերենք հիմնավոր պատճառներ` ինչի համար արժե ունենալ մետաղապլաստե պատուհան:

Այսպիսով, ներկայացնում ենք այդ 8 պատճառները`

  1. Մետաղապլաստե պատուհանները երկարակյաց են և մթնոլորտային ազդեցությունների հանդեպ զգայուն չեն:
    • Օգտագործման մինիմալ ժամկետը 20 տարի է:
  2. Էսթետիկ ու գեղեցիկ են
    • Անկախ ինտերիերի դիզայնից, մետաղապլաստե պատուհանները համադրվում են դրա հետ: Կարող են լինել տարբեր ձևերի` ուղղանկյուն, կլոր, կամարաձև, աղեղնաձև և այլն, նաև տարբեր չափսերի ու գույների:
  3. Ունիվերսալ են
    • Մետաղապլաստե պրոֆիլները կարող են բավարարել ձևի և կառուցվածքի ցանկացած պահանջների: (Մետաղապլաստե պրոֆիլները կարող են լինել տարբեր ձևերի և կառուցվածքի)
  4. Հերմետիկ են
    • Դրանք բացարձակապես ձայնա- և ջերմամեկուսիչ են` պաշտպանում են միջանցիկ քամիներից: Տունը լրացուցիչ ջեռուցելու կարիք չկա:
  5. Խնամքը հեշտ է
    • Մետաղապլաստե պատուհանները հեշտությամբ մաքրվում են և կարիք չկա ձմռանը այն ներկել կամ սոսնձել. արտաքին տեսքը միշտ հիասքանչ է:
  6. Ունեն բարձր արտադրողականություն
    • Հատուկ խնամք չեն պահանջում, և դրա շնորհիվ շատ հարմար են ու պահանջված:
  7. Հրակայուն են
    • Պոլիվինիլքլորիդը չի բռնկվում և ինքնահրկիզվող չէ:
  8. Էկոլոգիապես անվտանգ են
    • Պաշտպանում են փոշու և արտանետվող գազերի ներթափանցումից, նաև աղմուկից, քամուց և միջանցիկ քամիներից: Մի խոսքով, ստեղծում են ձեր հարմարավետությունը:

Արդեն Դուք տեղեկացված եք և պատրաստ եք կատարել Ձեր ճիշտ ընտրությունը: Իսկ պատվերների կամ այլ հարցերի դեպքում կարող եք զանգահարել մեր մասնագետին:

Տարածել:
Facebook
Google+
http://profilplast.am/2017/09/25/8-patjar-vori-hamar-arje-unenal-metaxaplaste-patuhan/
Twitter
LinkedIn

Թողնել պատասխան

Your email address will not be published. Required fields are marked *