Ինտերիերը ձևավորելու համար 7 ոչ ստանդարտ պատուհաններ

 

Հավանաբար մեր նախորդ բլոգներից արդեն տեղեկացել եք մետաղապլաստե պատուհան ունենալու 8 պատճառների, ինչպես նաև մետաղապլաստե և պլաստիկ պատուհանների տարբերությունների մասին: Այժմ ժամանակն է խոսել դրանց կիրառությունների մասին:

Ինտերիերի ամենակարևոր տարրերից մեկը պատուհանն է, սակայն տունը ձևավորելիս միշտ չէ, որ դրան ուշադրություն են դարձնում։

Ոչ ստանդարտ պատուհանները Ձեր տունը դարձնում են ունիկալ և անկրկնելի։ Դրա համար ներկայացնում ենք ինտերիերը ձևավորելու 7 միտք, որոնց համար պետք են ոչ ստանդարտ պատուհաններ։

  1. Ֆրանսիական առանձնատուն

Կամարաձև պատուհանը ինտերիերի հայտնի լուծումներից է։ Մուգ փայտն ու բրոնզագույն բռնակները այնպիսի տպավորություն են ստեղծում, կարծես մարդ գտնվում է հին ֆրանսիական առանձնատանը։

Վերևի հատվածի նեղ դասավորությունը ոչ միայն դեկորատիվ տարր է։ Երբ սենյակը լուսավորվում է արևի ճառագայթներով, այն պատուհանին հաղորդում է շքեղություն և նուրբ ստվերներ է ստեղծում։

ֆրանսիական առանձնատուն

  1. Իտալական ներքնագավիթ

Մեծ պատուհանները լուսավորում են տարածքը։ Նրանց վերև ձգված ֆորման և նեղ հատվածները տեսողականորեն էլ ավելի են մեծացնում բարձր առաստաղը։

Փայտից արված ոսկե լամինացիան, ոսկեգույն բռնակներն ու դասավորությունը կարծես թե «ջերմացնում» են ինտերիերը։ Իսկ սահուն կամարներն ու ձևավոր դասավորությունը պատուհանները դարձնում են «ուրախ ու թեթև»։

Տվյալ ինտերիերին կհամապատասխանի «տաք» գույներով արված պատի ձևավորումը, սյուները և քարերի հետաքրքիր ձևավորմամբ պատը։

Իտալական ներքնագավիթ

  1. Ժամանակակից ինտերիեր

Կենտրոնական պատուհանի ուղղանկյունն առանձնացնում է կամարաձև պատը և ինտերիերին հետաքրքիր ու անսովոր տեսք է հաղորդում։ Լայն պատուհանագոգը և դեկորատիվ ճաղավանդակով ռադիատորը պատուհանի հետ մի հետաքրքիր համադրություն են ստեղծում։

Ներքևի հատվածի դասավորությունը պատուհանը բաժանում է ձգված ուղղանկյունների և ինտերիերի դիզայնի մեջ ընդգծում է ճապոնական ոճը։ Պատուհանի վերևի հատվածը, որն ընդհանուր դասավորությունից առանձնանում է, սենյակին թեթևություն է հաղորդում։

Այս ինտերիերում պատուհանի գույնը մոտ է պատի գույնին։ Սպիտակ և բաց մոխրագույն երանգներն ամենանախընտրելին են։

Ժամանակակից ինտերիեր

Այսպիսով, ծանոթ լինելով ոչ ստանդարտ պատուհաններին դուք արդեն կարող եք ձեր տան չափսերին համապատասխան ճիշտ դիզայներական ու գեղեցիկ լուծում տալ ինտերիերին:

Եթե նյութը հետաքրքրեց, հավանեք և հետևեք հաջորդ գրառումներին:

Շարունակելի…

Posted in Նորություններ.

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով