պատուհան_ոչ ստանդարտ

Ինչպե՞ս ընտրել ճիշտ պատուհան

 

Ինչպես հիշում եք, մեր նախորդ բլոգում խոսվեց ոչ ստանդարտ պատուհանների 3 տեսակների մասին, որոնք կօգնեն ձեզ ավելի գրավիչ տեսք հաղորդել ինտերիերին: Իսկ այժմ ներկայացնենք ևս 4-ը:

  1. Կիսալուսնաձև պատուհան ամառանոցում

Այս տարբերակը հիմնականում օգտագործվում է ոչ մեծ տարածությունների դեպքում, որպեսզի ուշադրությունը լինի հենց պատուհանի վրա: Նրա կիսալուսնաձև տեսքը տեսողականորեն մեծացնում է տարածությունը` նրան հաղորդելով թեթևություն:

Տաք գույներով հագեցած լամինացիան համահունչ է փայտե պատերի հետ, բայց միևնույն ժամանակ վառ արտահայտվում է այդ ֆոնի վրա:

կիսալուսնաձև պատուհան

  1. Լոֆթ ոճի ոչ ստանդարտ պատուհաններ

Մեծ կամարներով պատուհաննները լայն տարածում ունեն արդի ժամանակաշրջանում: Այդ ոճն ավելի շատ բնորոշ է արտասահմանյան երկրներին:

Պրոֆիլի սև գույնը և միատոն գամման հիշեցնում են սև ու սպիտակ լուսանկարներ: Փոքր ուղղանկյունների բաժանված հատվածն ընդգծում է պատուհանի տեսքը, որը հիմնականում բնորոշ է եղել 60-ական թվականներին:

լոֆթ ոճի պատուհան

  1. «Հայ-թեք» ոճ

«Հայ-թեք» ոճին բնորոշ է մեծ, բաց տարածությունը, որտեղ տեղադրված են միայն ամենակարևոր իրերը: Այն խորհրդանշում է օրիգինալություն, մինիմալիզմ, տեխնոլոգիաների առկայություն և առաջընթաց:

Պատուհանը տեղադրված է պատի ողջ երկայնքով: Նրա սև գույնը ավելի համահունչ է պատի սպիտակ գույնի հետ և ուշադրությունն իր վրա է գրավում: Իր ձևի շնորհիվ այս պատուհանները կարծես վեր սլանան:

հայ թեք ոճի պատուհան

  1. Բարդ պատուհանների համախումբ

Այս տարբերակում համադրվում են պատուհանի վառ ու տաք գույները և պատերի, բուխարու ու կահույքի մոխրագույն երանգները: Այդ պատճառով պրոֆիլի լամինացիան ընտրված է փայտի բաց և տաք երանգներից, իսկ աքսեսուարները տիտանից են և ունեն սառը մոխրագույն երանգներ:

Բարդ պատուհանների համախումբ

Վստահ ենք, որ այժմ մեր ամբողջական նյութը կօգնի ձեզ յուրօրինակ և հետաքրքիր կառուցել ինտերիերը, և դուք և ձեր հյուրերը կստանաք էսթետիկական հաճույք:

Այս օգտակար ինֆորմացիայով կիսվեք նաև ձեր մտերիմների հետ: 😉

Posted in Նորություններ.

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով